«Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և իր տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Ըստ որոշ տեղեկությունների նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի և Դավիդյանցի միջև զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Թորոսյանը հետին թվով՝ հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել տնօրենների, տեղակալների և գլխավոր հաշվապահների աշխատավարձերի չափաբաժինների մասին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱՆ-ից փոխանցեցին, որ նման բան չկա, անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Եվ ամենաուշագրավն այն է, որ Թորոսյանը ուժը կորցրած է ճանաչել՝ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի N 728-L որոշումը: Բայց այնքան են շտապել նախարարությունում, որ հրամանի մեջ շփոթել են՝ նշելով «հուլիսի 11»: Մինչդեռ վարչապետը ընդունել է N 728- L որոշումը հունիսի 11-ին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել