Tert.am-ը գրում է
Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը հայտարարել է, որ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանն արձակվել է Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձանցից, սակայն թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը ոչ մի կապ չունի այս հանցագործության հետ: Այս մասին Էրդողանը գրել է իր հոդվածում, որը հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հրապարակել է The Washington Post-ը:
«Մենք գիտենք, որ սպանությունն իրագործածները գտնվում են այն 18 կասկածյալի շրջանում, որոնք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում: Մենք նաև գիտենք, որ այդ անձինք եկել էին հրամանը կատարելու՝ Խաշոգջիին սպանելու և հեռանալու համար: Եվ վերջապես մենք գիտենք, որ Խաշոգջիին սպանելու հրամանը սաուդյան կառավարության ամենաբարձր մակարդակից է տրվել», - գրել է Էրդողանը՝ հավելելով, սակայն, որ Սաուդյան Արաբիայի միապետը ոչ մի կապ չունի սպանության հետ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել