Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն վերացրել է երկու թուրք նախարարների դեմ ավելի վաղ հայտարարած պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի՝ թուրքական բանտում գտնվելու ընթացքում:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ու արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն այլևս ազատ կարող են ճանապարհորդել ԱՄՆ: Չեղարկվել է նաև նրանց հետ ցանկացած տեսակի գործարքի մեջ մտնելու արգելքն ու ԱՄՆ-ում հնարավոր անշարժ գույքի կամ դրամական հաշիվների բռնագրավման պահանջը, որը սահմանվել էր ըստ կիրառված պատժամիջոցների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել