Life.tert.am-ը գրում է.

Ընկերներն ասում են Ավետ Բարսեղյանի տեսակն իրապես հասկանալու համար պետք է լսել  նրա բանաստեղծությունները։ Նոյեմբերի 25-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում Ավետն իր լսարանին կներկայանա իր բանաստեղծություններով։ Բեմում կլինի միայնակ, կկարդա իր բանաստեղծությունները, կխոսի իր հանդիսատեսի հետ։

Իմպրովիզների մեծ սիրահարն այս երեկոն կանցկացնի անսպասելիության սկզբունքով։ Գրված բոլոր բանաստեղծությունների թղթերը կլինեն բեմում։ Tert.am Life–ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ տեղում կորոշի որը կարդալ` կախված մթնոլորտից, ցանկությունից։

Ավետ Բարսեղյանը մինչև այս բանաստեղծությունների երեկոն ներկայացնում էր «Իմ լռությունը» խորագրով, այս անգամ ընտրել է «Մեր կյանքը», ունի նաև համանուն բանաստեղծություն։

Երեկոյի պոստերի վրա երկուսով են` ինքն ու 2–ամյա դուստրը` Լուսեն։ Փոքրիկի ներկայությունը պատահական չէ։ Հայրիկի երեկոյին նրա մասնակցությունը մեծ է։ ԼԻր ծննդից հետո Լուսեն Ավետի ամեն բանաստաեղծության մեջ է` ճիշտ այնպես, ինչպես պոստերում` անուղղակի։

«Երբ ես համեմատում եմ իմ գրվածքները մինչև Լուսեն ու Լուսեի ծննդից հետո, բավականին տարբեր են։ Լուսեն իմ կյանքը, տեսակն է փոխել։ Հիմա շատ ավելի հասուն եմ։ Կյանքի ամեն վայրկյանն այլևս անխնա չեմ ծախսում։ Հնարավոր ամեն րոպեն իր հետ եմ անցկացնում։ Ինքն է տնօրինում իմ ժամանակը»,– ասում է հայրիկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել