Tert.am-ը գրում է.

Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը:

«Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», - ասել է պաշտոնյան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելույթի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել