Forbes ամսագիրը ներկայացրել է 2018 թվականի սարսափ ֆիլմերի սեփական վարկանիշը։

Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Արի Աստերը՝ իր «Ռեինկարնացիա» ("Реинкарнация") ֆիլմով։ Այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսի 7-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է 10 միլիոն դոլլար, իսկ վարձակալությունից ստացված եկամուտը՝ 80 միլիոն։

«Լուռ վայր» ("Тихое место") ֆանտաստիկ թրիլլերը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Ամերիկյան ռեժիսոր Ջոն Կրասինսկին ոչ միայ նկարահանել է ֆիլմը, այլ նաև հանդիսանում է սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլի Բլանթը, Նոա Ջուպը և Միլլի Սիմոնդսը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի մարտին 9-ին։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ներեցեք անհանգստության համար» ("Простите за беспокойство") ֆիլմը։ Այս ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Բութս Ռայլին է։ Այս ֆիլմը կինոքննադատների կողմից շատ բարձր է գնահատվել։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 20-ին՝ Սանդենս փառատոնի ժամանակ։

Ոսկե հնգյակի մեջ են հայտնվել նաև Դեվիդ Գորդոն Գրինի «Հելոուին» ("Хеллоуин")  և Ալեքս Գարլենդի «Աննիգիլացիյա» ("Аннигиляция") ֆիլմերը։ Ֆիլմի հեղինակները այն հանդիսատեսի համար բավականին բարդ են համարել, այդ իսկ պատճառով ֆիլմը ցուցադրվել է միայ ԱՄՆ-ում և մի քանի այլ երկերներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել