Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում անհայտ անձինք հարձակում են գործել քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների տեղափոխող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ մահացել է 10 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 13-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում ունեցած իր աղբյուրին:

Ավելի վաղ Al Arabia-ն հայտնել էր 7 զոհի մասին: 

Հայտնի է, որ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Սուրբ Սամուելի տաճար: Նրանց հետ միասին տաճար ուղևորվել են ևս 2 ավտոբուս, որոնք, սակայն, անվնաս են մնացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել