Ամերիկյան ավելի քան 50 խոշոր ընկերություններ, ներառյալ`Apple-ը, Google-ը, Facebook-ը, Microsoft-ը, Uber-ը, IBM-ը և Airbnb-ը, նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին ուղղված բաց նամակ են ստորագրել`առաջարկելով վերանայել «սեռ» հասկացությունը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

«Մենք դեմ ենք ցանկացած վարչական և օրենսդրական միջոցառումների, որոնք ուղղված են տրանսգենդերներին պաշտպանող համակարգերը չեզոքացնելուն՝ գործող օրենքների նոր մեկնաբանության միջոցով»,-ասվում է նամակում:

Ստորագրողները հավելել են, որ հավանության չեն արժանացնում մասնավոր կյանքի անձեռնամխելիության իրավունքը խախտող քաղաքականությունը:

«Այն, ինչ վնասում է տրանսգենդերներին, վնասում է մեր ընկերություններին»,,-հայտարարել են նրանք:

Ավելի վաղ The New York Times պարբերականին հայտնի է դարձել, որ ամերիկյան վարչակազմը դիտարկում է սեռական պատկանելության առավել սեղմ մեկնաբանության ընդունումը, «որը պայմանավորված է ծնվելիս սեռական օրգաններով»: Բարաք Օբամայի օրոք սեռը որոշվում էր մարդու ընտրությամբ, ոչ թե կենսաբանական բնորոշիչներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել