Analitik.am-ը գրում է․

Այսօր տեղեկություն շրջանառվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը դնելով Ավան վարչական շրջանում։

Սույն տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ, Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանին, ով կտրականապես հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով․ «Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Նման քննարկում ընդհանրապես չի՛ եղել ու չկա՛, ըստ այդմ և նման որոշում չի կարող լինել», - նշեց Արթուր Գևորգյանը՝ հորդորելով զերծ մնալ բացարձակ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել