Piedmont Airlines-ի բեռնիչը պատահականորեն Կանզաս Սիթիից թռել է Չիկագո՝ տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Տղամարդը ոստիկանությանը բացատրել է, որ նա հարբած է եղել, ուստի նա պարզապես քնով է անցել:

Այս կերպ նա թռիչքի ամբողջ ժամն անցկացրել է ուղեբեռների համար նախատեսված բաժնում: Նշվում է, որ խցիկը տաքացել է և ճնշման տակ է գտնվել:

Բեռնիչին գտել են Չիկագոյի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո: Տղամարդուն մեղադրանք չի առաջադրվել․ նրան հետ են ուղարկել Կանզաս Սիթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել