Screen Rant կայքը ներկայացրել է կինոյի պատմության մեջ 15 վատագույն սարսափ ֆիլմերի ցանկը, որը հիմնված է Rotten Tomatoes կայքի քննադատների գնահատականների վրա: Հակավարկանիշային ցանկի առաջատարը եղել է 2018 թ. «Մեռյալների օրը. Չար արյուն» ֆիլմը՝ գրում է lenta.ru-ն։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լեպրեկոն 4: Տիեզերքում» սարսափ ֆանտաստիկ ֆիլմը։ Սա ֆիլմի 4-րդ մասն է։ Հակավարկանիշային ցուցակում են հայտնվել նաև «Լեպրեկոնի» 2-րդ և 3-րդ մասերը՝ զբաղեցնելով 7-րդ և 12-րդ հորիզոնականները։

Ցանկի 3-րդ տեղում է «Կրկին արտաքսողը» ֆիլմը։ Ցանկում ներառված են նաև «Դրակուլա 2: Համբարձում», «Ատամնաբույժ», «Մարդասպան լոլիկների վերադարձը», «Դրակուլան ընդդեմ Ֆրանկենշտեյնի», «Մեկ բաց թողնված զանգ», «Ժանիքներ 4։

Վրեժ» և «Դժոխքից համբարձվածը 6։ Դժողքի որոնումներ» ֆիլմերը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել