Բեմ է դուրս գալիս մաեստրոն: Որտեղի՞ց է դա պարզ դառնում։ Օդը. ինչ-որ բան օդում հուշում է դրա մասին, ինչ-որ մի բան, որը ստիպում է քարանալ և զգալ այն նուրբ ուժը, որը պարուրում է ձեր ամբողջ էությունը: Նա շարժվում է դանդաղ, նրա շարժումները նրբագեղ են և հանդարտ, նա ժպտում է հանդիսատեսին և սկսում նվագել։

Իր համերգների ժամանակ երաժիշտը լուռ է. նրա խոսելու լեզուն երաժշտությունն է: «Երաժշտությամբ մարդ պետք է ապրի, ոչ թե լսի: Չնայած Հայաստանում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, սակայն մինչ օրս ինձ համար սթրես է այստեղ նվագելը. պատասխանատվությունը մեծ է»,- երևանյան համերգների մասին միշտ այսպես է արտահայտվում երաժիշտը։

Տիգրան Համասյանի համերգները միշտ անշլագով են անցնում. երևանցիների համար նա միշտ սպասված է: Այս անգամ համերգի հատուկ հյուրն աշխարհահռչակ սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Բեն Վենդելն էր: BlogNews.am-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել