168.am-ը գրում է․

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի շուրջ առկա դժգոհություններին: Ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ դժգոհություններ կունենան բոլոր նրանք, ովքեր չեն հանդիսանում շահառու:

«Բայց պետք   է նկատի ունենալ, որ միայն հայտարարված 6500 անձը կամ նրանց հետ կապված անձինք ու  ընտանիքի անդամները չէ, որ շահառու են: Շահառու է նաև հասարակությունը: Պետությունը նաև պետք է կատարի իր պարտավորությունները և պայքարի հանցավորության դեմ, պետք է կարողանա կանխարգելել հնարավոր հանցագործությունները»,- ասաց նա:

Ներկայացնելով համաներման ակտի սկզբունքները՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ սա քաղաքական կամքի դրսևորում է:  «Սա կառավարության կամքն է: Այն կառավարության, որը շատ բարձր լեգիտիմություն ունի, և այս օրենքը հենց այս ձևակերպումներով ստացել է միայն կողմ քվեներ»,- ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել