168.am-ը գրում է․

ԵԱՀԿ-ի բարենորոգումը վաղուց է հասունացել, այդ թվում՝ կազմակերպության ավելի շատ անաչառության ապահովման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Սա արդեն մեր չորրորդ հանդիպումն է այս տարի, ինչն ընդգծում է այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության զարգացմանը եւ կազմակերպության դերի ամրապնդմանը եվրատլանտյան տարածությունում»,- ասել է Լավրովը կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ կայացած հանդիպմանը:

«Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ-ում դրական օրակարգի ձեւավորման, վստահության վերականգնման համար այդ կազմակերպության օգտագործման ձեր ցանկությունը: Դրա համար, անշուշտ, քիչ բան չպետք է արվի նաեւ այն հարցում, ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի վաղուց հասունացած բարենորոգումներին՝ դրա աշխատանքում վաղուց նշված հավասարակշռախախտումը շտկելու, օբյեկտիվություն եւ անաչառություն ապահովելու նպատակով, ինչպես որ դա պահանջում են հիմնարար փաստաթղթերը»,- ընդգծել է Ռուսաստանի նախարարը: Նա հավելել է, որ դա կդառնա ինչպես այսօրվա հանդիպման, այնպես էլ Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստի քննարկման առարկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել