Armsport.am-ը գրում է․

Արգենտինայի մայրաքաղաքում հոկտեմբերին անցկացված ՄՕԿ-ի գործկոմի նիստում նախագահ Թոմաս Բախն ասել է,որ կլիմայական փոփոխությունների հետևանքով, մասնավորապես եվրոպական երկրներում, պակասել է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Շատերն անիմաստ են համարում ներդրումներ անել ձմեռային մարզաձևերի զարգացման համար, քանզի դա եկամտաբեր չի:

Տարիներ հետո, ձյան սակավության պատճառով, հավանաբար անհրաժեշտ կլինի օգտագործել արհեստական ձյուն:

Լողավազան կարելի է կառուցել ամեն տեղ,բայց լեռնադահուկային արագընթաց մրցուղի պատրաստելն անհամեմատ դժվար է տեղանքի ընտրության և համապատասխան սարքավորումների տեղադրման առումով:

ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավանական թեկնածու քաղաքների ցանկը. Կանադայի Կալգարի,համատեղ հայտ ներկայացրած Իտալիայի Միլանը, Կորտինա դ Ամպեցցոն և Շվեդիայի Ստոկհոլմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել