168.am-ը գրում է․

Միգրանտներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման նոր պլանը կարող է կատարողական կարգով ընդունվել հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այդ պլանին համապատասխան՝ օտարերկրացիներն այլեւս անօրինական ճանապարհով երկիր ազատ անցում չեն ստանա՝ տալով ապաստանի որոնումների անհիմն դիմումներ»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է նախագահը: Նա պարզաբանել է, որ պլանին համապատասխան, ապաստանի տրամադրման դիմումներն այժմ կարելի կլինի տալ սոսկ ԱՄՆ մուտք գործելու վայրերում:

Նրա խոսքով՝ ապաստանի բոլոր խնդրատուները, որոնց կբռնեն սահմանն անօրինականորեն հատելիս, կպահվեն վրաններում եւ չեն ազատվի մինչեւ դատական քննությունը: «Մենք վիթխարի քանակությամբ վրաններ ենք կառուցում եւ նրանց կպահենք վրաններում»,- ասել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել