Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում քննարկված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծի հետ կապված՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ:

«Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:

Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում, ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել