Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր, մինչ հաջորդ ընտրությունները:

Հիմա կարծես թե ճիշտ հակառակն է` դատարկություն նախընտրական շրջանում և սպասվող ակտիվություն ընտրությումներից հետո:

Չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես պետական ակտ, որը կանխորոշի ապագա 5 տարիների քաղաքական դրվածքը: Կարծես թե ինչ-որ արհեստական, ոչ իսկական խորհրդարան է լինելու: Արագ հավաքագրված ՔՊԿ կուսակցություն ու կանխատեսվող ընդդիմություն` Ծառուկյան դաշինք: Տրագիկոմիկական պիեսի տպավորություն է այդ ամենը թողնում:

Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին: Ինչ մի դժվար բան է, կհավաքվենք Բաղրամյան պողոտայում ու կստիպենք նոր ընտրություն անցկացնել` ուղիղ ժողովրդավարության կանոնները պահպանելով:

Ստեղծված քաղաքական իրավիճակում անհնարին է 5 տարվա համար կայուն խորհրդարան ընտրել ու ունենալ կայուն կառավարություն: Նման ժամանակներում արագ իրավիճակներ են փոխվում` արագ բարձրանում են ու արագ գահավիժում են: Մենք անկայունության շրջան ենք մտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել