Մեզանից յուրաքանչյուրը թեկուզ մեկ անգամ եղել է կրկեսում։ Մեզանից շատերը կրկես են հաճախում նաև մեծ տարիքում։

Կրկեսային շոուն հեքիաթային, կախարդական, գեղեցիկ և հրաշալի միջոցառում է, որը կարող է մարդուն տարբեր էմոցիաներ պարգևել՝ սկսած ուրախությունից մինչև տխրության թեթև նոտաներ։ Կրկեսն արվեստի մնացած տեսակների նման բաժանվում է մի քանի տեսակի։ Ամենատպավորիչը համարվում է կանադական դյու Սոլեյի կրկեսը, որն անընդհատ նոր շոուներ է կազմակերպում։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ կրկեսների մասին։

1․ Կրկեսի բեմի չափսը հասնում է մինչև 13 մետրի

Այս թիվն անտեղի չի ընտրվել։ Անցյալում Անգլիայում ապրող մի մարդ՝ Ֆիլիպ Աստլի անունով, պարզել է, որ բեմի վրա շրջանաձև ընթացող ձիերի համար լավագույն չափսը 13 մետրն է։ Հենց այս չափսերի ժամանակ է ցանկացած կենդանու մեջք ընդունում թեքվածության այն աստիճանը, որն ավելի հարմար է։

2․ Ձեզ երբեք չի հետաքրքրել այն հարցը, թե ինչո՞ւ են բոլոր ծաղրածուների քթերը կարմիր գույնի

Այս հարցի պատասխանը շատ քչերը գիտեն, քանի որ պատասխանն իմանալու համար պետք է սուզվել անցյալի մեջ։ Այսպես՝ ծաղրածուների քթի գույնի պատմությունը սկսվում է ծաղրածուության հիմնադրման ժամանակաշրջանից։ Պատմական տվյալների համաձայն՝ Ֆիլիպ Աստլիի կողմից վարձակալվող հասարակ մարդիկ հաճախ ծիծաղի առարկա էին դառնում, քանի որ իրենց հանձնարարված գործողություններն անում էին դիլետանտորեն, իսկ եթե այս ամենին էլ գումարենք հարբած լինելու պատճառով նրանց կարմրած քիթը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այդ ժամանակաշրջանից սկսած՝ կարմիր քթով մարդիկ ասոցացվում են ծիծաղելի մարդու հետ։

3․ Կրկեսները լցված են տարբեր հուշանվերներով, նրանցից ամենազարմանալին կապված է արևածաղկի սերմի հետ

Ծաղրածուները երբեք արևածաղիկ չեն ուտում (ամեն դեպքում իրենց աշխատավայրում որ հաստատ)։ Չնայած ոչ միայն ծաղրածուները, այլև ողջ կրկեսային անձնակազմը արևածաղիկ չի օգտագործում։ Ավելին՝ հանդիսատեսին նույնպես խորհուրդ է տրվում արևածաղիկ չբերել իրենց հետ։ Կրկեսի աշխատակիցների կարծիքով՝ այս կերպով կարելի է հիասթափեցնել հանդիսատեսին, համապատասխանաբար կպակասի վաճառքը, իսկ դա ցածր աշխատավարձի պատճառ կարող է դառնալ։

4․ 13 թիվը կրկեսի անձնակազմի համար բավականին հաջողակ թիվ է։

5. Կրկեսում գոյություն ունի շպրեխշտալմեյստերի մասնագիտություն

Միջին վիճակագրական մարդու համար այս մասնագիտությունը շատ դժվար արտասանվող անուն ունի, բայց կրկեսում այն շատ կարևոր մասնագիտություն է։ Պարզ լեզվով ասած՝ այս մասնագիտության տեր մարդը պատասխանատու է կրկեսի ներկայացումների ընթացքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել