Հետաքրքիր և զարմացնող փաստեր մի երկրի մասին, որտեղ տնտեսությունը զարգանում է ոչ թե օր-օրի, այլ ժամ առ ժամ։ Չինաստան՝ երկիր, որտեղի արտադրանքները զարդարում են մեր տները կամ գտնվում են մեր գրպանում։

  • Չինաստանի տարածքը զբաղեցնում է 9,569,960 քառ․ կմ տարածք։ Այն իր մեծությամբ 3-րդ երկիրն է։ Շանհայը և Պեկինն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներն են։
  • Չինաստանի տնտեսությունն ամերիկյանից 7 անգամ արագ է աճում։
  • Չինաստանը ՀՆԱ-ով զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը։ Այն ավելի ցածր է, քան, օրինակ, Բոսնիա և Հերցեգովինայինը։
  • Չինաստանը համարվում է աշխարհում 3-րդ ամենամեծ էներգիա արտադրողը ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո։
  • Չինաստանում ավելի շատ խոզ կա, քան խոզապուխտ արտադրող այլ 43 երկրներում միասին վերցրած։
  • Ամերիկայի ամենարագընթաց գնացքը 2 անգամ ավելի դանդաղ է չինական նոր գնացքից, որը Շանհայը կապում է Պեկինին։
  • Չինաստանում կա 64 միլիոն դատարկ տուն, որոնց մեջ են մտնում նաև քաղաք-ուրվականները։
  • Մինչև 2025 թվականը Չինաստանը կկառուցի այնքան երկնաքեր, որը կլցնի շուրջ 10 Նյու Յորք։
  • Մինչև 2030 թվականը Չինաստանն ավելի շատ քաղաքում բնակվողների կարիք կունենա, քան ԱՄՆ ներկայիս բնակչությունն է։
  • Բացի թղթից՝ չինացիները հայտնաբերել են նաև կողմնացույց, տպագրություն, վառոդ։
  • Չինաստանում կա ավելի քան 20 քաղաք, որի բնակչությունն անցնում է միլիոնը։
  • Չինացիներն ամեն վայրկյան ծխում են 50 000 հատ ծխախոտ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել