Չիկագոյի մերձակայքում գտնվող Մորիսի հիվանդանոցում GE MRI սարքավորումը տեղադրելիս  Apple-ի ժամացույցի յուրահատուկ առանձնահատկություն է ի հայտ եկել: Այն դադարել է աշխատել հելիումի արտահոսքի պատճառով, որը գործածվել է բժշկական սարքավորման սառեցման համար:

Բանն այն է, որ Apple-ի սարքավորումներում կվարցե բաղադրիչների փոխարեն միկրոէլեկտրամեխանիկական համակարգեր են կիրառվում, իսկ հելիումի մոլեկուլներն այնքան փոքրիկ են, որ կարող են չիփերի մեջ ներթափանցել և խախտել դրանց աշխատանքը: Բարձր խտությամբ հելիումը շուրջ տասը րոպեում կարող է խախտել iPhone-ի կամ Apple Watch-ի աշխատանքը:

Apple-ն իր սարքավորումների այդպիսի առանձնահատկության մասին զգուշացնում է շահագործման հրահանգներում: Եթե iPhone-ի և Apple Watch-ի աշխատանքը խախտվում է այրված գազի պատճառով, անհրաժեշտ է լիցքավորման սարքից անջատել գաջեթը և շուրջ մեկ շաբաթ այն մաքուր օդում պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել