Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Մեքսիկայի հետ սահման մոտ 15 հազար զինծառայող ուղարկել, որպեսզի թույլ չտա, որ միգրանտների քարավանը, որը շարժվում է Հոնդուրասի տարածքից, մտնի ԱՄՆ. հայտնում է ru.euronews.com-ը: Ի դեպ, նման քարավան դեպի ԱՄՆ է շարժվում նաև Սալվադորից:

Թրամփի կարծիքով` այդ քարավանները սպառնալիք են ԱՄՆ-ի անվտանգության համար: «Ոչ ոք չի հասնի ԱՄՆ, մենք թույլ չենք տա նրանց մտնել երկիր»,- ասել  է նա:

Թրամփը նաև ևս մեկ անգամ սպառնացել է դադարեցնել օգնություն տրամադրել այդ երկրներին, քանի որ նրանք ոչինչ չեն անում ամերիկացի ժողովրդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել