Շվեյցարիայի և Ռուսաստանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են ողնուղեղի նեյրոնների էլեկտրախթանման մեթոդը, որը հնարավորություն է տվել վերականգնելու ողնաշարի վնասվածք ունեցող երեք կաթվածահար հիվանդների վերջույթների շարժունակությունը, գրում է Nature ամսագիրը:

Առնետների վրա փորձեր կատարելով՝ գիտնականները նկատել են, որ ողնաշարի վնասվածքներից հետո նյարդային որոշ մանրաթելեր անվնաս են մնում և ներգրավված չեն նյարդային համակարգի աշխատանքի մեջ: Ուստի դրանք կարելի է վերափոխել նոր գործառույթներ կատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել