Բրիտանական eLife ամսագրում հրապարակված գիտնականների հետազոտության արդյունքներով՝ երիտասարդներն ավելի հաճախ մահանում են ամռանը, իսկ տարեցները` ձմռանը:

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի գիտաշխատողները ուսումնասիրել են 1980-2016թթ. ընթացքում աշխարհագրական տարբեր գոտիներում և տարբեր ժամանակահատվածներում ԱՄՆ-ում գրանցված մոտ 86 միլիոն մահվան դեպք: Արդյունքում, գիտափորձի հեղինակները որոշակի օրինաչափություններ են բացահայտել:

Պարզվել է, որ տարբեր պատճառներից 35 տարեկանից բարձր կանանց և 45 տարեկանից բարձր տղամարդկանց մահացության դեպքերն աճել են ձմռան ամիսներին: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են հունիս-օգոստոս ամիսներին:

5- 34 տարեկան տղամարդկանց ընդհանուր մահացությունը բարձր է եղել հունիս-հուլիս ամիսներին, իսկ շնչառական հիվանդություններից մահացու ելքերը եղել են սեզոնային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել