43 երկրների կինոքննադատները կազմել են հարյուր ոչ անգլալեզու ֆիլմերի վարկանիշային աղյուսակը, հաղորդում է BBC Culture-ը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է ճապոնացի կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայներ» ֆիլմը: Երկրորդը տեղը պատկանում է իտալացի նեոռեալիստ Վիտորիո դե Սիկիի «Հեծանիվներ գողացողներ»-ին, իսկ երրորդում ճապոնացի ռեժիսոր Յասուձիրո Օձուի «Տոկիոյի պատմություններ»-ն է:

Վարկանիշային աղյուսակում ներառված են խորհրդային կինոռեժիսորների յոթ ֆիլմ («Հայելի», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլյարիս» և այլն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել