Գովե՞մ վարչապետին. վերջապես իր շուրթերից լսվեց այն պարզ ճշմարտությունը, որ հայաստանյան տնտեսության հիմնական խնդիրն արդյունք ստեղծողների (աշխատողների/հարկ վճարողների) թվի քչությունն է՝ համեմատած արդյունք սպառողների (չաշխատողների) թվի հետ։ Դեկտեմբերյան ընտրություններից հետո, երբ ինքն էլ ամբողջ թափով կառուցարկի պատերազմող ու երրորդ աշխարհի երկրի համար անխուսափելի դիտվող կառավարելի կոռուպցիոն համակարգ, վերջիվերջո կհասկանա, որ իր ու իր յուրայինների կողմից թմբկահարվող կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կեղծ օրակարգեր էին, ու խնդիրն այլ տեղում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել