Yerkir.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Խոլտգենը հայտնել է РИА Новости-ին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել  կազմակերպության գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդի հետ, որի ժամանակ վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդում և կհեռանա միայն այն դեպքում, եթե մյուս անդամ երկրները քայլեր ձեռնարկեն ՌԴ-ին հեռացնելու համար:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը 2014-ի ապրիլին զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:

2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարում  է ԵԽ-ում անդամավճար մուծել, քանի որ  իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին:

Հոկտեմբերի սկզբին Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել