Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, կարծում եմ՝ նախագահն այսօր հրամանագիր կստորագրի, և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, այդ մասին կա նախնական պայմանավորվածություն:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ այսօր նախագահի հրամանագիրը կլինի»,- նշեց նա:
Անդրադառնալով հին ԸՕ-ով ընտրությունների անցկացմանը և ռեյտինգային համակարգի հետ կապված ՔՊ-ի մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Գիտեք՝ այս ընտրությունները ՔՊ-ի համար չեն, ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես, իհարկե, մտահոգված եմ այն առումով, որ կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրություններն առավել քաղաքական կլինեին, և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակ կընդգրկվեր: Բայց ես կարծում եմ, որ լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ»,- նշեց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել