«Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն:

Երիտասարդ մայրը եւ փոքրիկ որդին վազվզում են ԱԺ այգու սիզամարգին՝ ծառերի տակ: Շենքի ներսում ԱԺ նիստ է, բուռն քննարկումներ:

ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածուն մտածում է քիչ անց ունենալիք ելույթի մասին ու նայում է երիտասարդ մայրիկին ու նրա փոքրիկ որդուն:

Նրանք ակնհայտորեն երջանիկ են: Եվ սա է ամենակարեւորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել