Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II- ը կարող է վերանայել, իշխանությունը իր որդուն՝ Չարլզին փոխանցելու հարցը, դարձնելով նրան ռեգենտ (ժամանակավոր պաշտոնակատար), գրում է Daily Mail-ը:

Ենթադրվում է, որ այս իրադարձությունը կարող է տեղի ունենալ երեք տարի հետո: Եթե Արքայազն Չարլզը դառնա արքայազն-ռեգենտ, նա կարող է կառավարել՝ պաշտոնապես թագավարոր չլինելով: 

Մեծ Բրիտանիայի թագուհուն մոտ կանգնած մարդկանց խոսքով, Ելիզավետա Երկրորդը կարող է բոլոր գործադիր լիազորությունները պաշտոնապես փոխանցել արքայազն Չարլզին՝ մինչև իր մահը, որից հետո վերջինս կդառնա թագավո

Բացի այդ, արքունիքի ավագ աշխատակիցները հաստատում են, որ արքայազն Չարլզը, փաստացի, արդեն հանդիսանում է «իշխան-ռեգենտ»՝ ստվերում: Ներկայումս, շնորհիվ ավելացծ ծանրաբեռնվածության՝ արքայազն Չարլզը աշխատում է օրական14 ժամ, և ներգրավված է ավելի քան 600-ից ավելի համագործակցություների մեջ՝ երկրում և արտասահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել