Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով այցելել է Նախիջևան տեղի հատուկ նշանակության զորքերի զորավարժությանը ներկա գտնվելու պատրվակով։ Այցի շրջանակներում Հասանովն այցելել է նաև Գյուննութ գյուղի հարակից ադրբեջանական դիրքեր։

Ամիսներ առաջ Բաքվի քարոզչամեքենան փորձում էր տարածել տեղեկություն, թե հենց այդ գյուղի հարևանությամբ ադրբեջանական բանակը նոր դիրքեր է գրավել։ Հետագայում հայկական կողմից հերքվեցին դիրք գրավելու մասին լուրերը, քանի որ մի քանի դիրքեր ադրբեջանական կողմն իր տարածքում տեղաշարժել էր, որից հետո դրանց մի մասը ոչնչացվեցին հայկական բանակի կողմից։

Ի՞նչը ստիպեց Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին այսքան երկար դադարից հետո այցելել Գյուննութ գյուղի հարակից դիրքեր, դա երևի կիմանան բացառապես Բաքվի քարոզչությունը կազմակերպող մարմինները, սակայն նաև հետաքրքիր է, թե այս ընթացքում ադրբեջանական կողմն ինչ դիրքեր է ներկայացրել Հասանովին, որն անցկացրել են իբր գրաված նոր դիրքերի անվան տակ։

Չէր խանգարի, որ այդ դիրքեր այցելելուց առաջ Հասանովն ուսումնասիրեր քարտեզը, որպեսզի պարզ դառնար, թե նախկինում այդ «նոր դիրքեր» կոչված տարածքները սահմանի որ մասում են գտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել