Aysor.am-ը գրում է
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հրաժարվել է հայտնել իր թուրք գործընկերներին, թե որտեղ է գտնվում սպանված ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուգջիի դին, հայտնում է Hurriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրին։
 
Ավելի վաղ Ալ Մուաջիբը, որը Թուրքիա էր ժամանել Հաշուգջիի սպանության հետաքննության շրջանակներում, երկու անգամ բանակցություններ է վարել Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի հետ, որից հետո զննել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սպանվել էր լրագրողը։
 
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել