Երեխան օրական 8-25 հարց է տալիս։ Բայց ինչ անել, եթե դու արդեն մեծացել ես, բայց քեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն այդպես էլ չես ստացել։ Պատրաստ ենք այս հարցում օգնել ձեզ։

Մենք գտել ենք հետաքրքիր հարցեր, որոնց պատասխանները ցանկացած տարիքում էլ ցանկալի է իմանալ։

Ինչո՞ւ են մարաֆոնների ժամանակ վազում 42 կմ 195 մ

Մարաֆոնների համար ի սկզբանե որևէ հեռավորություն չի որոշվել (մոտավորապես 40 կմ)։ Կարևորն այն էր, որ բոլորը վազեն միևնույն ճանապարհով։ Համարվում է, որ մարաֆոնների ժամանակակից երկարությունը որոշվել է թագավորական ընտանիքի պատճառով, ովքեր ցանկանում էին 1908 թվականի Լոնդոնյան օլիմպիադան Վինձորյան պալատից նայել, այդ իսկ պատճառով այն երկարեցվել է 2 կմ 195 մ-ով։

Ինչո՞ւ են սգի ժամանակ դրոշներն իջեցնում

Այս ավանդույթը սկիզբ է առել 17-րդ դարում բրիտանացի ծովագնացների կողմից, ովքեր իրենց դրոշներն իջեցնում էին իրենց զոհված ընկերների հիշատակի համար։ Սկզբում դրոշն իջեցվում էր մեկ դրոշի չափով, որպեսզի տեղ ազատվի հատուկ՝ մահվան անտեսանելի դրոշի համար։

Ինչո՞ւ է կիրակին անգլերեն Sunday, եթե այդ օրը ոչ միշտ է արևոտ

Sunday անգլերենից թարգմանաբար նշանակում է «արևոտ օր»։ Շատ ազգերի մոտ կիրակին նվիրված է եղել արևին (Արևի աստծուն)։

Հետաքրքիր է, որ այն ամիսները, որոնց առաջին օրը կիրակի է, համընկնում են ուրբաթ 13-ի հետ։

Ինչո՞ւ են Խաղաղ օվկիանոսն անվանել Խաղաղ

Ի սկզբանե բոլորն այս օվկիանոսն անվանում էին Մեծ։ Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը 1519 թվականին իսպանական նավերով սկսում է իր ծովային արշավը։ Արշավախումբը 1521 թվականին անցնում է օվկիանոսը և հասնում է Ֆիլիպիններ։ Ամբողջ արշավի ժամանակ ոչ մի անգամ փոթորիկ չի եղել, այդ իսկ պատճառով էլ որոշվել է օվկիանոսն անվանել Խաղաղ։ Սակայն խմբի բախտը բերել է, քանի որ մեր մոլորակի ցունամիների շուրջ 75%-ն առաջանում է հենց Խաղաղ օվկիանոսում։

Ինչո՞ւ է ատամի մածուկը փչացնում համեղ նախաճաշի համը

Սննդի ընդունումն իրենից քիմիական գործընթաց է ներկայացնում։ Ամեն մի սնունդ ունի իրեն հատուկ մոլեկուլային ֆորմուլան, որը համապատասխանում է կոնկրետ համային ռեցեպտորի։

Ատամի մածուկի մեջ առկա նատրիումի լաուևիսուլֆատը (SLS) նպաստում է ոչ միայն մածուկի փրփրմանը, այլև խախտում է համային ռեցեպտորների և սննդի համային մոլեկուլների միջև եղած հավասարակշռությունը։ SLS-ը թմրեցնում է«քաղցր» ռեցեպտորները և քանդում թթու համը զսպող կապերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել