Ամերիկացի գիտնականները, շատ պատահաբար, ճարպակալման դեմ արդյունավետ «պայքարող» բնական սպիտակուց են հայտնաբերել, հաղորդում է BBC-ն:

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի գիտնականները հետազոտում էին քաղցկեղի առաջացման պաճառները՝ որոշելու համար, թե ինչ դեր ունի օրգանիզմում ոչ մեծ քանակությամբ պարունակվող BP3 բնական սպիտակուցը՝ քաղցկեղածին ուռուցքի ձևավորման ընթացքում: Սակայն փորձերից պարզվել է, որ դա նյութափոխանակության հզոր կարգավորիչ է:

Ճարպակալումից «տառապող» լաբորատոր մկների օրգանիզմում ակտիվացնելով այդ սպիտակուցի առաջացումը՝ քաշի արագ նվազում էր նկատվում, չնայած այն բանին, որ դրանք շարունակում էին ակտիվորեն ուտել:

Հետազոտողները այն եզրահանգմանն են եկել, որ BP3 բնական սպիտակուցը կարող է օգտագործվել նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի կամ լյարդի ճարպակալման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել