Ավստրալիայի Քերթինի համալսարանի գիտնականները տիեզերքից անբացատրելի ռադիոազդանշան են ընդունել՝ տեղեկացնում է Phys.org-ը։

Մասնագետները ուսումնասիրել են ազդանշանը և հայտնաբերել, որ այն հնարավոր չէ դիտարկել ցածր հաճախականության վրա։ Իսկ դրա պատճառը բացատրելն առայժմ նրանց չի հաջողվում։

Ազդանշանը կարճաժամկետ ռադիոազդակ է, որը ուղեկցվում է հսկայական քանակությամբ էներգիայի ժայթքումով։ Այն համարժեք է տասնյակ հազարավոր տարիների ընթացքում Արեգակի արձակած էներգիայի քանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել