Ցուրտ եղանակին, որպես օրենք, ամենից շատը քիթն է սառչում։ Բրիտանացի դիզայներ Սալի Սթիվ Ջոնսի համար դա իսկական խնդիր էր դարձել, քանի որ նա շատ ժամանակ էր անցկացնում կանգառներում՝ ավտոբուս սպասելիս։ Այդ ժամանակ, 2009 թվականին, նրա մոտ ստարտափի համար գաղափար է ծնվել, ինչը այս սեզոնի նորաձևության հիթն է դարձել։

Առաջին հերթին՝ «քթի գլխարկը» գեղեցիկ է, երկրորդը՝ տաք է, այնպես չէ՞։ Հագուստի վաճառքի ընկերության կայքում այժմ քթի համար գործած, կտորից և մորթուց աքսեսուարներ են վաճառում։ Դրանց գինը ութ ֆունտի սահմաններում է տատանվում։ Բայց արդյո՞ք դրանք պահանջարկ ունեն և իրո՞ք տաքացնում են։ Տվյալ պահին Ավստրալիայում և աշխարհի այլ երկրներում կան քթի համար հագուստի կայքեր, որոնց տեսականին մշտապես թարմացվում է, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա։ Այնպես որ, եթե կանգառում տեսնեք ինչ որ մեկին՝ քթի վրա «գլխարկով», չզարմանաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել