Ամերիկյան Forbes-ը հրապարակել է 2018 թ. արտադրության աշխարհի լավագույն սարսափ ֆիլմերի ցանկը, որը գլխավորում է ռեժիսոր Արի Աստերայի «Ռեինկարնացիա» լիամետրաժ ֆիլմը:

Ֆիլմը նկարչուհի Էննի Գրեհեմի մասին է, ում մոր մահվանից հետո ընտանիքի հետ խորհրդավոր ու սարսափելի բաներ են կատարվում: Կինոքննադատները «Ռեինկարնացիան» ամառվա ամենասպասված ֆիլմն են համարել: Ֆիլմում նկարահանվել են Թոնի Քոլլեթը, Գաբրիել Բիրնը, Ալեքս Վուլֆը և Միլլի Շապիրոն:

Թոփ 5-ում տեղ են գտել նաև «Հանդարտ վայր» ֆանտաստիկ թրիլերը, «Կներեք անհանգստության համար» կոմեդիան, ինչպես նաև «Հելոուին» և «Անիգիլյացիա» ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել