Երգիչ Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը, թեև սիրում են խոսել ընտանեկան թեմաներով ու հանրայնացնել անձնական կյանքը, սակայն բացառություն են անում դստեր պարագայում՝ ոչ մի անգամ ցույց չտալով փոքրիկ Աննա-Մարիայի դեմքը։ Երեկ Ինստագրամի իր էջում Աննան հրապարակել է իր մանկական լուսանկարներից ու դրան կից գրառում կատարել՝ բավարարելով հետևորդների հետաքրքրասիրությունը, որոնք անդադար հարցնում են, թե ինչպիսին է իրենց դուստրը, ով, ի դեպ, ամիսներ առաջ է բոլորել իր 1-ամյակը։

«Շատերն են հարցնում՝ ինչպիսին է Աննա-Մարիան։ Հենց այսպիսին է՝ սև աչուկներով և խուճուճ մազերով։ Սա ես եմ»։

ertgh

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել