Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կսկսվի վաղը՝ 11։00-ին։ 

Նախարարի պաշտոնակատարը Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չունի, այն բացառապես մարդասիրական ակտ է և կիրառվելու է 660 դատապարտյալի նկատմամբ, որոնցից 270-ն ուղղակիորեն կազատվի պատժի կրումից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել