Եկող ընտրությունների ժամանակ ամենադժվարը ներկայիս գործարար-պատգամավորների վիճակն է լինելու։ Դե, նախկին օրենսգրքի համաձայն, իրենք իրենց շրջապատի շնորհիվ հաստատ կարող են հավաքել անցողիկ շեմի գոնե մինիմալ ձայները, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց կա՝ արդյո՞ք դա նրանց հարկավոր է։ Կցանկանա՞ն արդյոք նրանք նոր ԱԺ-ում աթոռ զբաղեցնել։

Բայց դե սրա ավելի ցավոտ հարցը կա։ Ձայն բերողներն էլ հո պարապ չե՞ն նստելու, մի բանով պետքա զբաղվեն, չէ՞։ Մնաց՝ պարզ դառնա, թե իրենք ում համար կսկսեն ձայներ հավաքել ու կոնկրետ ինչի համար։ Դե իրանք հանուն հայրենիքի հո այդ ամենը չե՞ն անում, ամեն մեկի մոտ մի անձնական շահ կա։ Մնում ա՝ այդ շահերն այլևս երբեք չբավարարվեն պետական մակարդակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել