Երբ դուք Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի՝ հռչակագիր ստորագրելը տանում և կապում եք Հայաստան-ԱՄՆ վերջին շփումների հետ ու մեղադրում եք Հայաստանին ԱՄՆ-ի հետ սխալ քաղաքականություն վարելու մեջ, ապա հիշեք, որ այդ ընթացքում Իսրայելը հերթական ռազմական տեխնիկայի խմբաքանակն է ուղարկում Ադրբեջան, ու ամբողջությամբ պատահական դա հայտնվում է Ադրբեջան-Իրան առաջնագծում:

Իրանի համար մենք երբեք փակ պետություն չենք եղել ու առավել ևս՝ հավատարմության երդում չենք տվել, որպեսզի զրկված լինենք աշխարհի տարբեր երկրների հետ հանդիպումներ ունենալուց:

Ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ պարզվում է, որ նման հռչակագիր մինչ այս դեռ 2 անգամ էլ ստորագրվել է Իրանի կողմից 2012 թվականին Նախիջևանում, 2017 թվականին, կարծեմ, կրկին Թուրքիայում:

Այս քողի տակ պարզ է դառնում, որ Իրանը զուտ մահմեդականության արդյունքում ստորագրում է նման հռչակագրերը, սակայն իրականում մեկ այլ քաղաքականություն է վարում Հայաստանի հետ:

Նման հռչակագրի ստորագրումից հետո համարել, թե Հայաստան-Իրան հարաբերությունը գլորվեցին անդունդը, պարզապես միամիտ մարդու կարծիք է: Սակայն պետք է հաշվի առնել, որ նման քայլերով հարաբերությունները գլորվում են ԴԵՊԻ անդունդն, ու պետք է աշխատանքներ իրականացնել հենց պաշտոնական Թեհրանի հետ, որպեսզի շահերի բախումը հաղթի մահմեդականության հաշվին որոշումներ կայացնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել