Մեքսիկայի քաղաքացիները դեմ են արտահայտվել երկրի մայրաքաղաքի հարևանությամբ նոր օդանավակայանի կառուցմանը, որի նախագիծն արդեն իրագործվում է 2015 թվականից։ Ձայների հաշվման արդյունքներով՝ այս նախագծի օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների միայն 29 տոկոսը, դեմ՝ 71 տոկոսը:

Ընդ որում՝քվեարկածների ընդհանուր թիվը մեծ չի եղել՝ 1,1 միլիոնից պակաս՝ երկրի մոտավորապես 130 մլն բնակչության դեպքում: «Օդանավակայանի նախագծի օգտին հանդես է եկել 310 հազար մարդ, դեմ՝ 747 հազար»,-ուղիղ հեռուստաեթերում հայտարարել է հանրաքվեի կազմակերպիչ Rosenblueth հիմնադրամի ղեկավար Էնրիկե Կալդերոն Ալսատին: Քաղաքացիների հարցումն անցկացվել է երկրի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախաձեռնությամբ, որն սկսելու է պաշտոնավարել դեկտեմբերի 1-ին:

Նա կարծում է, որ իրագործվող ծրագիրը չափազանց թանկ է, և բյուջեն միջոցներ չունի այն շարունակելու համար: Դրա հետ մեկտեղ նա ավելի վաղ հանգստացրել է նախագծին մասնակցող գործարարներին՝ նրանց խոստանալով պահպանել այն պարտավորագրերը, որոնք իրականացվելու են Տեսկոկո շրջանում ռազմաօդային ուժերի ռազմակայանի «Սանտա-Լյուսիա» օդանավակայանից հրաժարվելու դեպքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել