168.am-ը գրում է.

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրավիչ են, հաճախ երիտասարդ տեսք ունեն, կարողանում են ընդգծել իրենց առավելությունները: Այծեղջյուրները վարվելակերպի հրաշալի կանոններ ունեն, հասարակության մեջ զուսպ են, լուրջ, գերադասում են համեստ, զուսպ կնոջ կերպարում լինել: Ձգտում են գեղեցիկ, բայց ոչ վուլգար տեսք ունենալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են լուրջ մարդու տպավորություն գործել:

Կշեռք: Կին Կշեռքները կարողանում են միևնույն ժամանակ հմայիչ ու համեստ լինել: Նրանք բաց են, բարյացակամ, երբեք չեն խախտում հասարակության կողմից ընդունված կանոնները, նրբանկատ են, ձգտում են բոլորի հետ հարգալից լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զուսպ են, կարողանում են թաքցնել էմոցիաները: Հաճախ են հասարակության շրջանում լավ դիրքի հասնում, ընտրում են աշխատանք, որը կապված է մարդկանց հետ շփման հետ:

Ցուլ: Ցուլերը մեծ ներուժ ունեն, միևնույն ժամանակ՝ կարողանում են գրավիչ և նուրբ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տիրապետում են ճիշտ վարվելակերպի կանոններին, կարողանում են հանգստություն պահպանել, զուսպ լինել: Համեստ պահվածք ունեն, բարեկրթության սահմանները չեն անցնում: Հասարակության շրջանում կոպիտ ու աննրբանկատ չեն արտահայտվում:

Կույս: Կույսերի գեղեցկությունը միանգամից աչքի չի ընկնում: Ոճի հրաշալի զգացում ունեն, կարողանում են ընդգծել իրենց գրավչությունը, բայց երբեք վուլգար տեսք չեն ունենում: Կարողանում են ճիշտ պահվածք դրսևորել հասարակության շրջանում, զուսպ են, համեստ, հարգալից:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երազող են, ռոմանտիկ, սիրում են հանգստություն, զուսպ և համեստ պահվածք են դրսևորում: Ձկները կարողանում են հաջողությամբ խուսափել կոնֆլիկտներից, հանգիստ վարքագիծ են դրսևորում, բայց ուժեղ բնավորություն ունեն: Սիրում են հանգստություն և լռություն: Մարտավարական կարողությունների շնորհիվ Ձկները հաճախ հասնում են ավելիին, քան մյուսները՝ պայքարի շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել