Ֆլորիդայի համալսարանի մասնագետները գտել են առանց որևէ ջանք գործադրելու նիհարելու միջոցը:  Նրանք պնդում են, որ արագորեն հնարավոր է նիհարել առանց որևէ հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների: Այս դեպքում անհրաժեշտ է ուտել քնելուց առաջ: Գիտնականները առաջարկում են այրել ճարպերը քնած ժամանակ՝ քնից առաջ ուտելով մի փոքր կաթնաշոռ,- տեղեկացնում է British Nutrition Journal-ը:

Կենսաբանների  կարծիքով, քնից 30-60 րոպե առաջ կաթնամթերքի մի փոքր չափաքանակը, օրգանիզմում գործի է գցում նիհարելու համար անհրաժեշտ գործընթացները:

Ճարպերի այրման բնական գործընթացը և օրգանիզմի  նյութափոխանակության ամբողջական փուլի «վերականգնումը» ապահովում է կազեին սպիտակուցը: Գիտնականները այս երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ կազեինը օրգանիզմում «վառարանի ռեժիմի» ակտիվացման պատճառ է դառնում: Այս վիճակում օրգանիզմը  կաթնաշոռի թթվայնացման վրա ծախսում է գրեթե կրկնակի էներգիա՝ նաև ենթամաշկային ճարպերի որոշակի քանակ այրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել