Մկնիկների արցունքների պատճառով մայր մկները հրաժարվում են արուների հետ սեռական կոնտակտից։ Տոկիոյի համալսարանի մասնագետները նորածին մկների արցունքներում ESP22 ֆերոմոն են հայտնաբերել, որը արգելափակում է էգերի սեռական ցանկությունը։

Տվյալ ֆերոմոնը արտադրվում է բացառապես մկների ձագերի կողմից, սակայն երեք շաբաթական տարիքում նյութի արտադրությունը դադարում է։ Ֆերոմոնը չի տարածվում օդով և հոտ չունի, նրա փոխանցումը ձագից մորը կատարվում է սերտ շփման ժամանակ։

ESP22–ի շնորհիվ մկան ձագերը մեծացնում են իրենց ապրելու հավանականությունը՝ խոչընդոտելով ծնողների հետագա բազմացմանը։
Գիտնականները նշում են, որ ESP22 ֆերոմենը ESP1–ից ավելի ուժեղ է, որն արտադրում են արուները՝ էգերին գրավելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել