Տոկիոյի Մեյձի տաճարում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Այակո արքայադստեր և նրա ընտրյալի՝ Կեյ Մորիտայի պսակադրության արարողությունը: Այդ մասին հայտնել է «Մայնիտի» թերթը:

 Այակոյի 32-ամյա ամուսինն արիստոկրատ չէ, նա աշխատում է «Նիպոն Յուսեն» խոշոր նավագնացային ընկերությունում:

Թերթը նշում է, որ, ըստ ավանդույթի՝ կանայք, ովքեր ամուսնանում են կայսերական ընտանիքի անդամների հետ, ինքնաբերաբար դառնում են դրա անդամը: Միևնույն ժամանակ աղջիկներն, ովքեր իրենց ամուսնական կապերով են կապում հասարակ մարդու հետ, ինչպես Այակոն, պետք է հրաժարվեն տիտղոսից:

Անցյալ շաբաթ արքայադուստրը հրաժեշտ է տվել Ակիհիտո կայսերը և արքունիքի անդամներին: Ըստ որում, Japan Times-ի տեղեկություններով՝ հարսանիքից անմիջապես հետո Այակոն պետությունից կստանա 1,3 միլիոն դոլարի չափով վճարում, որպեսզի կարողանա պահպանել այն ապրելակերպը, որը համապատասխանում է իր նախկին կարգավիճակին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել