Արցախի հարցի լուծման համար ոգևորված կողմերից ամեն մեկը փորձում է անձնական շահերը գտնել այդ հարցում, ու դրա միակ վատ կողմն այն է, որ այդ ամենը փորձում են մեզ ներկայացնել իբրև լավություն կամ մեր մասին խիստ անհանգստություն: 

Նախ՝ ԱՄՆ ներկայացուցիչը փորձեց Փաշինյանի մտադրությունները ստուգել մի քանի ակնարկներով: Հիմա էլ Ռուսաստանի ներկայացուցիչը փորձում է հասկանալ, թե այդ ստուգատեսը մենք ինչպես անցանք: Իհարկե, երկու կողմերն էլ դա ներկայացնում են իբրև մեզ համար ձեռնտու քայլեր, սակայն մի բան իրականում շատ լավ:

Շատ լավ է, որ երկու պետություններն արդեն սկսել են անհանգստանալ Արցախի հարցում իրենց ազդեցության համար: Արցախի հարցը հայ ժողովրդի հարցն է, ու եթե իրենց նույնիսկ հաջողվի իրենցով անել Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ ղեկավարի, ապա ցանկացած պարագայում նման քայլերը դատապարտված են անհաջողության:

Տարբեր հարթակներում ելույթներ, որոշումներ, թղթեր և ստորագրություններ, այս ամենը վերջում գալիս և բախվում են մեկ կետի՝ ժողովրդի որոշմանը: Իսկ ժողովուրդը տարիներ շարունակ ցույց է տվել և արտահայտել է իր որոշումը, տրամադրվածությունը և կամքը, այլ տարբերակ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել