Armsport.am-ը գրում է․

Իտալացի հանրահայտ մարզիչ Մարչելո Լիպին խոսել է Անտոնիո Կոնտեի մասին, ում անունը շրջանառվում է Մադրիդի «Ռեալի» հետ:

«Կոնտեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն պատրաստ է գլխավորել ցանկացած ակումբ: Ցավոք, այս պահին չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա մտքում ու արդյոք մատծում է «Ռեալի» մասին, թե ոչ»,- Լիպիի խոսքերը մեջբերում է Mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ այսօր միջազգային ԶԼՄ-ները գրում էին այն մասին, թե Անտոնիո Կոնտեն մոտ օրերս կգլխավորի «արքայական» ակումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել