Նիկոլա Տեսլան համարվում է ամենաառեղծվածային գիտնականներից մեկը։ Նրա հայտնագործությունները մինչ այսօր զարմացնում են մեզ։ Նրա մի շարք հայտնագործություններ հասկանալի չէին ժամանակակիցների համար, իսկ որոշներն էլ անհետացել են՝ դառնալով սնունդ դավադրության տեսության կողմնակիցների և ֆանտաստ գրողների համար։ Հայտնի է նաև, որ նա ունեցել է բնավորության շատ բարդ գծեր և սովորույթներ։ Դրանցից մի քանիսի մասին դուք կիմանաք այստեղ։

Նա երբեք օրվա մեջ երկու ժամից ավել չէր քնում

Այսօր մենք բոլորս գիտենք, որ լիարժեք հանգստանալու համար բավական է քնել ութ ժամ։ Սակայն Տեսլան հավաստում էր, որ երբեք օրական երկու ժամից ավել չի քնել։ Նա իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում լաբորատորիայում։ Մի անգամ նա առանց հանգստանալու այնտեղ է անցկացրել 84 ժամ։

Նա ամեն օր վիսկի էր խմում

Նրա կյանքում եղել է մի շրջան, երբ գիտնականն ամեն օր վիսկի էր խմում։ Նա վիսկին համարում էր կյանքը շարունակելու լավագույն տարբերակ։ Բայց որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում գործի է դրվում «չոր օրենքը», և նա ստիպված դադարում է վիսկի խմել։ Հանուն արդարության պետք է նշել, որ նա իր կյանքի վերջում հրաժարվել էր բոլոր տեսակի խմիչքներից՝ բացի ջրից և կաթից։

Նա երբեք ամուսնացած չի եղել

Գիտնականը բավականին շատ երկրպագուհիներ է ունեցել, ակայն ոչ մեկին ուշադրության չի արժանացրել։ Նա գտնում էր, որ ընտանեկան հարաբերությունները գիտական գործունեության համար լուրջ խոչընդոտ են, բայց, այնուամենայնիվ, իր մահվանից որոշ ժամանակ առաջ տված իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ հաճախ է մտածում այն մասին, որ իր չամուսնանալով շատ մեծ վնաս է հասցրել գիտությանը։

Նա տուն չի ունեցել

Իր ծնողների տունը լքելուց հետո նա երբեք չի ունեցել իր սեփական տունը կամ բնակարանը։ Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է լաբորատորիաներում, իսկ վերջին տարիներն էլ՝ Նյու Յորքի հյուրանոցներում։

Նա ծնելիության վերահսկման կողմնակից էր

20-րդ դարասկզբին մեծ տարածում էր ստացել եվգենիկան, որը մարդու սելեկցիայով զբաղվող գիտություն էր, բայց հետագայում այն արգելվեց։ Տեսլան այս գիտության մեծ երկրպագուն էր և համարում էր, որ մինչև 2100 թվականը մարդիկ ամբողջությամբ կվերահսկեն ծնելիությունը։

Նիկոլո Տեսլայի արձանն օգտագործվում է որպես Wi-Fi ցրիչ

2013 թվականին Սիլիկոնյան հովտում տեղադրվել է մեծ գիտնականի արձանը։ Այն ստեղծվել է նրա երկրպագուների նվիրատվությունների միջոցով։ Արձանն օգտագործվում է որպես անվճար Wi-Fi ցրիչ, իսկ նրա հիմքում տեղադրվել է մի արկղ, որը բացվելու է միայն 2043 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել