168.am-ը գրում է․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի է ունեցել հայտնի ողբերգությունը, որը հայտնի է «Մարտի 1-ի իրադարձությունները» անվանումով: Տասը տարի առաջ կատարված հանցագործությունները դեռ չեն ուսումնասիրվել, իսկ մեղավորները հայտնի չեն: Սակայն այս գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանությունները հենց Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցին ողբերգության մեջ: Միևնույն ժամանակ, նրան մեղադրում են «սահմանադրական կարգը տապալելու» մեջ:

Տվյալ հարցի վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահը զրուցել է Lenta.ru-ի հետ և հայտարարություն է արել, համաձայն որի՝ համացանցում տեսանյութ կա, որում երևում է՝ ինչպես են 2008 թվականին ցույցերի ժամանակ ցուցարարների կողմից կրակ բացում:

«Ցանցում կա տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարների կողմից գործի դրվում մարտական ինքնաձիգ և այլն. այդ ամենը նկարագրել հնարավոր չէ: Բայց զարմանալիորեն քննությունն իր «տրամադրության տակ» չունի այդ ձայնագրությունը, չնայած իրականում, ես համոզված եմ, նրանք այդ տեսանյութը պարզապես չեն ցանկացել տեսնել: Այդ կեղծված գործի նյութերը հավաքվում են, որպեսզի ամեն ինչ բերվի նախապես ընտրված սխեմայով՝ մեղադրելով այն մարդկանց, որոնց իրենք «նշանակել են» մեղավորներ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են դրանով, իրենք պատասխան կտան օրենքի առաջ»,- ասել է Քոչարյանը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել